Դեղաբույսեր
Մագնոլիա. չինական բժշկության գաղտնիքները
 
                            Կղբազգիները (Magnoliaceae) ծածկասերմ բույսեր են, որոնց փոշոտումը կատարվում է քամու կամ հատուկ բզեզների միջոցով:
Ծածկասերմ բույսերը երկիր մոլորակի հնաբնակներն են: Հնէաբաններն ապացուցել են, որ կղբազգի բույսերն աճել են երկիր մոլորակի վրա, մոտ 95 միլիոն տարի առաջ: Մնացորդային հետքեր են հայտնաբերվել Դոն, Ուրալ, Վոլգա, Օբ գետերի ավազաններում, Սախալին կղզում: Ներկայում կղբազգիները տարածված են Չինաստանում, Ճապոնիայում, Կորեայում, Մալայան կղզիներում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում: Ըստ Ճապոնիայի կայսերական բուսաբանական այգու մասնագետների կազմած ցուցակի` ներկայում հայտնի են կղբազգիների ընտանիքին պատկանող մագնոլիա ցեղի թվով 240 տեսակներ: Վրաստանում, Ղրիմում, Կրասնոդարի մարզում, ՀՀ Տավուշի մարզում մշակվում է մագնոլիա խոշորածաղիկը (Magnolia grandiflora), որի հայրենիքը ԱՄՆ հարավարեւելյան շրջաններն են: Դիլիջանի ու Գյուլագարակի բուսայգիներում մշակվում Է՝ M. Kara Kobus տեսակը, որի հայրենիքը հարավարեւելյան Ասիան է:
 Ըստ ճապոնական ավանդույթի, մագնոլիայի (նույնն է՝ կղբի) բնափայտից պատրաստված  բռնակոթն ու պատյանը մոգական զորություն են հաղորդում սամուրայի թրին:
Ըստ ճապոնական ավանդույթի, մագնոլիայի (նույնն է՝ կղբի) բնափայտից պատրաստված  բռնակոթն ու պատյանը մոգական զորություն են հաղորդում սամուրայի թրին:
Ծաղիկը խորհրդանշում է վեհանձնություն, համառություն: Մագնոլիա խոշորածաղիկը սաղարթախիտ, բրգաձեւ (մինչեւ 30մ բարձրություն ու 130սմ բնի տրամագիծ ունեցող) ծառատեսակ է: Բնափայտը շատ արժեքավոր է, դրանից պատրաստված կահույքն ունի մեծ պահանջարկ: Բողբոջներն իլիկաձեւ են: Տերեւները հարթ են ու կաշվեպատ, խոշոր (12-25սմ երկարություն, 4-12սմ լայնք): Տերեւը մուգ կանաչ է, հակառակ կողմը` շիկադարչնագույն: Ծաղիկները միայնակ են, երկսեռ, կաթնագույն կամ ծիրանի, որոնց տրամագիծը մոտավորապես 25սմ է, պարունակում են 0.16% եթերային յուղ, որն ունի սուր, շշմեցնող հոտ:
Ծաղկապատյանի տերեւները ձվաձեւ կամ օվալ են (7.5-10սմ երկարություն, 2-5սմ լայնք), որոնց թիվը փոփոխական է՝ 6, 9 կամ 12 հատ: Ծաղկի առանցքային վարսանդիկը երկարավուն է, նստած է ծաղկակոթունի վրա, դրա ստորին մասում տեղակայված է սերմնարանը, այն շրջապատված է գազարագույն առէջներով:
 Ծաղկման շրջանի վերջում ձեւավորվում  են կոնաձեւ, մորու գույն պտուղները, որոնք բաղկացած են բազմաթիվ սերմնակիր պատյաններից: Սերմերը 1-2 հատ ամուր թելիկներով կապված են պատյանի հետ, պարունակում են  մինչեւ 42% ճարպ,  որը պաշտպանում է սաղմը:
Ծաղկման շրջանի վերջում ձեւավորվում  են կոնաձեւ, մորու գույն պտուղները, որոնք բաղկացած են բազմաթիվ սերմնակիր պատյաններից: Սերմերը 1-2 հատ ամուր թելիկներով կապված են պատյանի հետ, պարունակում են  մինչեւ 42% ճարպ,  որը պաշտպանում է սաղմը:
Քիմիական բաղադրությունն ու բուժիչ հատկությունները
Մագնոլիա խոշորածաղկի տերեւը պարունակում է 0.6% եթերային յուղ, 0.24% գլիկոզիդներ, 3% պոլիֆենոլներ, 4% կարբոնիլային միացություններ: Արտադրվում են տերեւից ու ծաղիկից առանձնացված եթերային յուղ ու հեղուկամզվածք, որոնք խորհուրդ է տրվում հիպերտոնիայի նախնական փուլում.
Խմեք 20-ական կաթիլ, օրը 3 անգամ, ուտելու ընթացքում, ընդամենը 21 օր:
Մասնագետները գտել են, որ մագնոլիա ցեղի առանձին տեսակների քիմիական բաղադրությունն ու բուժական ազդեցության ոլորտը գրեթե չեն տարբերվում: Վերջին տարիներին ուսումնասիրվում են չինական ավանդական բժշկությունում հնուց կիրառվող  M. Kara Koboku ծառատեսակի  կեղեւի բուժիչ հատկությունները: Հայտնաբերվել են խոնոկիոլ  ու մագնոլոլ նեոլիգնաններ ու դրանց թվով 2 ածանցյալները, նաեւ 5 ալկալոիդներ, սիրինգին ու դրա հետ կապված գլիկոզիդներ, բույսին բնորոշ 11 այլ միացություններ: Վերջին տարիներին (1999-2013 թ.թ.) հրապարակվել են 3 տասնյակից ավելի հետազոտությունների արդյունքներ. Մագնոլոլի պարունակությունը գլխուղեղում 4 անգամ ավելի է, քան արյան մեջ  (խոնոկիոլի դեպքում՝ 1.28-2.72), ընդ որում, լիգնանները հավասարապես բաշխված են ուղեղի տարբեր  հատվածներում: Մագնոլիայի կեղեւից ստացված պատրաստուկներն ունեն  տագնապի զգացումը  հեռացնող,  հակադեպրեսանտ, հանգստացնող, ազդեցություն: Պաշտպանում են ուղեղն ու լյարդը բորբոքումներից  ու թթվեցնող ռադիկալներից:  Մի շարք  հետազոտողներ նկատել են, որ խոնոկիոլն ազդեցիկ  հակաքաղցկեղային միջոց է: Մագնոլիայի պատրաստուկներն  ունեն  բարերար ազդեցություն ընկնավորության բուժման պարագայում:
Մագնոլոլի պարունակությունը գլխուղեղում 4 անգամ ավելի է, քան արյան մեջ  (խոնոկիոլի դեպքում՝ 1.28-2.72), ընդ որում, լիգնանները հավասարապես բաշխված են ուղեղի տարբեր  հատվածներում: Մագնոլիայի կեղեւից ստացված պատրաստուկներն ունեն  տագնապի զգացումը  հեռացնող,  հակադեպրեսանտ, հանգստացնող, ազդեցություն: Պաշտպանում են ուղեղն ու լյարդը բորբոքումներից  ու թթվեցնող ռադիկալներից:  Մի շարք  հետազոտողներ նկատել են, որ խոնոկիոլն ազդեցիկ  հակաքաղցկեղային միջոց է: Մագնոլիայի պատրաստուկներն  ունեն  բարերար ազդեցություն ընկնավորության բուժման պարագայում:
Հիպերտոնիա. մագնոլիա խոշորածաղկի մանրացրած տերեւը 14 օր թրմեք 70%-անոց սպիրտի մեջ (1:1), մութ, հով տեղում, քամեք: Խմեք 20-ական կաթիլ՝ 50մլ ջրով, օրը 3 անգամ, ուտելու ընթացքում:
Մկանային ցավեր. մագնոլիայի ճյուղի չոր կեղեւը փոշի դարձրեք, լցրեք տաքացրած ձիթապտղի յուղի մեջ (1:5), խառնեք: Քսեք ցավոտ հատվածին՝ քնելուց 1-2 ժամ առաջ:  
Կեղեւի 1գ փոշին 8 ժամ թրմեք 300մլ եռջրում, քամեք թանզիֆով: Խմեք 100-ական մլ՝ օրը 3 անգամ, ուտելու ընթացքում: Չին բուժարարները խորհուրդ են տալիս խմել թուրմը  նաեւ կոլիտի ու ստամոքսաբորբի դեպքում:                                                                              
Զգուացում: Հակացուցված է հղիներին: Խստորեն պահպանեք դեղատոմսերում նշված պատրաստման եւ օգտագործման չափաբաժինները: Խորհրդակցեք բժշկի հետ:
 11.02.2016
11.02.2016                    Կարդացեք նաև
 
                                        
                                
                Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...
 12.05.2021
12.05.2021                                     
                                        
                                
                Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...
 16.02.2021
16.02.2021                                     
                                        
                                
                Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...
 12.02.2021
12.02.2021                                     
                                        
                                
                Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
 29.01.2021
29.01.2021                                     
                                        
                                
                Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
 21.01.2021
21.01.2021                                     
                                        
                                
                Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...
 12.01.2021
12.01.2021                                     
                                        
                                
                Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...
 05.03.2018
05.03.2018                                     
                                        
                                
                Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...
 22.02.2018
22.02.2018                                     
                                        
                                
                Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...
 16.02.2018
16.02.2018                                     
                                        
                                
                Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...
 16.02.2018
16.02.2018                                     
                                        
                                
                Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
 29.01.2018
29.01.2018                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ
 
             
             
             
         
                                         
                                         
                                         
                                         
     
     
    